Որպես դատավոր Սարգիս Պետրոսյանի հետ որևէ մեկը չի կարող պայմանավորվածություն ձեռք բերել: Դատավոր Սարգիս Պետրոսյանը գործում է բացառապես օրենքով և իր խղճով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը:
«Իմ բոլոր որոշումները, իմ բոլոր դատական ակտերն իրենց մեջ, այո, որոշակի առումով համարձակություն պարունակում են: Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ: Պետք է գործի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և դա ինքնին համարձակություն է իր մեջ պարունակում»,-ասել է նա:
Լրագրողի այն հարցին, որ իր որոշման արդյունքում է ազատ արձակվել Սամվել Կարապետյանը, իր նկատմամբ որևէ ճնշում եղել է այդ որոշումից հետո, դատավորը պատասխանեց. «Իմ նկատմաբ որևէ անգամ ճնշում չի եղել, չկան և լիահույս եմ երբևիցե չի լինի:
Դատավորի կողմից անկախ, անաչառ դատական ակտ կայացնելու համար որևէ ճնշումներ չկան և չպետք է լինեն»:



