Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է։

Արդարացման որոշումը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամաբ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս կալանքից ազատ արձակեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշում էր ստորագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատավոր Դավիթ Արղամանյանը: