Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանքից ազատ արձա...

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանքից ազատ արձակվեց։ Վերջինիս նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Արտուշ Վաչագանի Գաբրիելյանին մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահամադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։