Դատարանը վարույթ է ընդունել «Երկիր Մեդիա»-ի ե...

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության՝ «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել՝ այսպիսով չստանալով լիցենզիա:

Այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ եթերը չանջատելու միջնորդությունը դատարանը մերժել է, սակայն ընդունել է վարույթ` եթերը միացնելու միջնորդությունը:

Փերտվարի 21-ին տեղի կունենա գործով առաջին դատական նիստը։