Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր համար այս որոշումը անակնկալ չէր, դատարանը միջնուդությունը մերժել է սակայն, բայց օրինական հիմքով։ Սա դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է։ Եթե բավարարեր մեր միջնորդությունը, ապա դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից, օրենքի խախտում կլիներ։ Այսինքն՝ մի հրաշք տեղի ունեցավ, երբ Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով օրենքի հետ աղերս ունեցող որոշում կայացրեց, թեկուզ և դա մերժումն էր»։
Լրագրողի հարցին, որ եթե հերթական անգամ որոշում կայացավի քաղաքացիական հիվանդանոցից Գրիգորյանին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, նորից կդիմեն ՄԻԵԴ, փաստաբանը պատասանեց, որ ՄԻԵԴ-ը այդ հարցն անդրադարձել է և իրավունք է վերապահել դիմումատուրին, այն դեպքում եթե Գրիգորյանը չստանան բավարար բժշկական օգնություն և խնամք, կրկին կարող են դիմել ՄԻԵԴ։



