Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին մեղադրող դատախազի միջնորդությունը։
Դատարանը արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով եւ այլ փաստական տվյալներով։
Դատարանը գործով ամբաստանյալի բացակայությունը համարեց հարգելի․ «Քանի որ ցանկացած դատական նիստից առաջ բացակայության պատճառների մասին ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր։ Դատարանը գտել է, որ խափանման միջոցի պայմանների խախտում չի արձանագրվել»։



