Դատարանը Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրե...

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում  է կայացրել։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Միքայել Շխիմյանը։

Նա նշեց, որ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ Գոռ Համբարձումյանը մեկ տարի է կալանքի տակ էր գտնվում։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու հոդվածով։