Դատարանում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազ...

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ այսօր դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վահագն Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ:

Նշենք, որ  այսօր դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր։ Խնդիրը, ըստ փաստաբանի, կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո Վերմիշյանը կոչ արել մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվել է դահլիճից 10 ժամով: