Դատարանն Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփ...

Դատարանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց: Սահմանեց վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: 

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց փոխել Ազատյանի խափանման միջոցը և կիրառեց տնային կալանք երեք ամսով։ 

Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի համար: