Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից ՄԵԿԸ կամ միաժամանակ ՄԻ ՔԱՆԻՍԸ կիրառելու հարցը։ Մասնավորապես՝ մենք խնդրել ենք դիտարկել՝
1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)
2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)
3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)
4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)»: