Յոթ ամիս շարունակ կալանքի տակ գտնվող «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ավելի վաղ արդեն վճարվել էր սահմանված 20 մլն դրամ գրավը։
«Դատարանի այս որոշումը ուշացած, բայց գոնե արդար էր։ Պայքարը շարունակվում է, էս 7 ամիսը ինձ չի ընկճել։ Ինձ դիմավորած մարդկանց առաջ ես պարտավորություններ ունեմ, դրանք պատվով պետք է կատարեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը։



