Դատաքննության ժամանակ ՀԾԿՀ ն հստակ չի ապացուց...

«Իրավական հիմնավորումները, անգամ դատարանի ֆիքսածը, բերեց նրան, որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ ՀԷՑ-ը խլելու գործընթացը քաղաքական է ամբողջովին: Այս պահի դրությամբ, իմ ինֆորմացիայով, ժամանակավոր կառավարչի օրոք մոտավորապես 1500 ուշացած նոր միացման գործ կա. դրա մասին ոչ մեկ չի խոսում:

Հանձնաժողովին ասում ենք. «Դուք տարին երկու անգամ մոնիտորինգ, մի երկու-երեք հատ էլ վարույթ՝ այսպես պլանը դրած վիճակով, երկու-երեք հատ էլ վարույթ եք միշտ հարուցել, ու մոտավորապես ութ ամիս է՝ ժամանակավոր կառավարիչն է. մոնիտորինգ արե՞լ եք՝ ոչ, վարույթ հարուցե՞լ եք՝ ոչ, հիմա որոշել եք մտնեք մոնիտորինգի»:

Այսինքն՝ այդ քարտ-բլանշը, որ տրվել է ժամանակավոր կառավարչին, ընդամենը փորձ է՝ վախեցնել կամ ճնշել Սամվել Կարապետյանին, և երկրորդը՝ որպես ընտրական ռեսուրս օգտագործել»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։