Դատախազը՝ օգնականի կարգավիճակով, կատարում է հ...

Դասական քաղաքական հետապնդում է, կարծում եմ, հարց ու պատասխանի ընթացքում էլ դուք դրանում համոզվում եք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Շատ կոնկրետ մի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի դահլիճում հրահանգ տվեց դատախազին, և սա դրա հետևանքն է, նաև ասելով, որ դուք Սևանի ափին տուն ունեք, պետք է դատվեք։ Այսօր դատախազը, իր օգնականի կարգավիճակով, կատարում է Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինի հրահանգը:

Իշխանությունների հայտարարություններին չհավատալու հիմքեր կան, քանի որ սա ստի ու կեղծիքի իշխանություն է, դա բազմաթիվ անգամ ապացուցվել է։ Հիմա ահաբեկչության ֆոն են ստեղծել, բայց նման կարգի շատ գործեր հիմքեր չունենալու փաստով կարճվել են, կարող եմ հիշեցնել, Արթուր Վանեցյան, Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Մինասյան Նիկոլ Փաշինյանին սպանելու փորձի գործ, շոուն ապահովեցին, հետո գործը կարճեցին։

Սա հերթական փուչիկ գործերից մեկն է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։