Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը: Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Ավելի վաղ լուրերն էին տարածվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
Հիշեցնենք՝ դեռևս քարոզարշավի ժամանակ ենթադրելով նման սցենարի հավանականություն՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները երազելու են Հայաստանից փախնելու մասին ու չեն կարողանալու»:



