Դատախազությունը կստուգի Հրայր Թովմասյանի ունե...

ՀՀ գլխավոր դատախազությունը կստուգի մամուլի հրապարակումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հոկտեմբերի 14-ին դատախազությունը հանձնարարել է ստուգել լրատվամիջոցներից մեկի հրապարակումներն այն մասին, որ Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքը:

Հիշեցնենք, որ Հրայր թովմասյանը նույնպես արձագանքել է այդ հոդվածներին։