Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցու...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հունվարի 21-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Ինչպես տեղեկացնում է Դատախազության տարածած հաղորդագրությունը, վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել պաշտոնեական պարտականությունները:

Կարգապահական վարույթի արդյունքները 2026 թվականի մարտի 30-ին ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:

Էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ: