Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա ռազմագիտության ուսուցիչը, դասը խանգարելու պատճառով մի քանի անգամ ապտակել է դպրոցի 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին, պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի գյուղերից մեկի դպրոցում, հոկտեմբերի 21-ին։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում ուսուցիչն ու աշակերտը ներկայացել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։



