Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստրուկները ատում են ազատներին։ Թշնամուն հանձնվողները ատում են չհանձնվողներին։ Դասալիքներն ատում են չնահանջողներին։
Ինձ համար սա ապացուցման կարիք չունեցող թեզ է։ Իմ կյանքի ընթացքում ես դա տեսել եմ, պատմության իմ ուսումնասիրություններում ես դրանում համոզվել եմ։ Եվ հոգեբանությունն էլ դրա օգտին է խոսում։
Ստրուկները ազատների մեջ տեսնում են նախատինք իրենց ստրկական էությանը։ Թշնամուն հանձնվողները չհանձնվողների և պայքարողների մեջ տեսնում են իրենց խեղճությունը, վախկոտությունն ու փոքրոգությունը, և ատում են նրանց ամեն անգամ տեսնելիս։
Դասալիքները ամեն անգամ չնահանջողին ու հայրենիքին հավատարմությամբ ծառայողի մեջ տեսնում են իրենց ամոթը, իրենց նենգություն ու փոքրոգությունը, և ավելի «կրքոտ» են ատում։
Ուստի մեզ ատողների շարքում պետք է փնտրել մեր հակապատկերին, մեր գաղափարների թշնամիներին, եթե անգամ նրանք բացահայտ չեն խոստովանում»։



