Դանիայում կներկայացվի օրինագիծ, որն արգելում...

Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ կներկայացնեն օրինագիծ, որն արգելում է կրոնական տեքստերը պղծել հասարակական վայրերում: Այդ մասին  տեղեկանում ենք «Associated Press» գործակալությունից:

«Օրինագիծը պատժելի կդարձնի, օրինակ՝ Ղուրանի կամ Աստվածաշնչի հրապարակային այրումը: Դա կվերաբերի միայն հասարակական վայրերում գործողություններին կամ ավելի լայն շրջանակում տարածման նպատակով իրականացվող գործողություններին», - լրագրողներին հայտնել է երկրի արդարադատության նախարար Պիտեր Հումելգաարդը:

Պլանավորվում է, որ օրենքի խախտումը կպատժվի տուգանքներով կամ մինչև երկու տարի բանտարկությամբ։