Դանիայի դեսպանը և Գրենլանդիայի ներկայացուցիչը...

ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Ջեսպեր Մյոլլեր Սյորենսենը և Վաշինգտոնում Գրենլանդիայի ներկայացուցիչ Ջեյքոբ Իսբոսեցենը հանդիպել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ, հաղորդում է Associated Press-ը։

Աղբյուրների համաձայն, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Հրատարակությունը պարզաբանում է, որ Սյորենսենը և Իսբոսեցենը փորձում են համոզել ամերիկացի օրենսդիրներին և Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաներին չաջակցել նման կոչերին:

Գործակալության տվյալներով՝ Սյորենսենը և Իսբոսեցենը այս շաբաթ կհանդիպեն ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Դանիայի պաշտոնյաների հետ։

The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփը խոստովանել է, որ կարող է ստիպված լինել ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ՆԱՏՕ-ն պահպանելու միջև: Ինչպես նշում է թերթը, նախագահն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե որն է իր համար ավելի կարևոր: Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ «կարող է լինել ընտրություն»՝ ուրվագծելով իր դիրքորոշումը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, ըստ էության, անօգուտ է առանց Միացյալ Նահանգների իր շարքերում: