Դանիան մտադիր է պաշտպանության նպատակով 1.6 մի...

Դանիայի կառավարությունը պատրաստվում է 1.6 միլիարդ եվրո ուղղել Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում  պաշտպանական խնդիրների լուծմանը: Այդ մասին հայտնել է Դանիայի ռազմական գերատեսչությունը:

Դանիան մտադիր է գնել անօդաչու սարքեր և ներդրումներ կատարել արբանյակային լրացուցիչ հնարավորությունների ապահովման համար: Թագավորությունը պատրաստվում է նաև ձեռք բերել Thetis դասի պարեկային չորս նավեր:

Տեղական լրատվամիջոցներն այդ ներդրումները դիտարկում են Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների խորապատկերում: Այնուհանդերձ, ըստ տվյալների, այդ ծախսերը ծրագրվել էին ավելի վաղ։