Դանիան կամրապնդի Գրենլանդիայի պաշտպանությունը և կներդնի 14,6 միլիարդ կրոն (մոտ 2 միլիարդ եվրո) տարածաշրջանի պաշտպանության համար:
«Դանիան կներդնի 14,6 միլիարդ կրոն կամ մոտ 2 միլիարդ եվրո Արկտիկայի տարածաշրջանի, այդ թվում՝ Գրենլանդիայի համար», – երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոյելս Լունդ Պոուլսենը։
Առաջատար կուսակցությունները համաձայնության են եկել այս հարցում, նշել է նա։
Պոուլսենի խոսքով, ի թիվս այլ բաների, այդ գումարով կգնեն երեք նոր արկտիկական ռազմանավ և երկու հեռահար անօդաչու թռչող սարքեր։ Դանիան նաև ընդլայնում է արբանյակային և ցամաքային հսկողությունը: