Daily Mail. Սթարմերն ու Մակրոնը պատրաստ են Զե...

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը պատրաստ են հաջորդ շաբաթ Վլադիմիր Զելենսկու հետ մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Daily Mail թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։

Աղբյուրների համաձայն՝ նրանք ցանկանում են «խաղաղ կարգավորման ծրագրի շուրջ Թրամփին միասնական ճակատ ներկայացնել»։

Ինչպես նշում է հրատարակությունը, նման այցը կարող է տեղի ունենալ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերականգնելու փորձերի ֆոնին՝ Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի սկանդալային վեճից և Կիևին ամերիկյան ռազմական օգնության դադարեցումից հետո։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն աշխատում է «բոլոր մակարդակներով»՝ համոզելու ԱՄՆ-ին վերսկսել զենքի մատակարարումը Ուկրաինային, գրում է թերթը։