Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությո...

Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդը դադարեցրել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

«Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ 

Քննարկվել են ՋՕՆ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։

Նախարարը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕՆ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով»,- նշված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: