«Դրուժբա» նավթամուղի Լեհաստանի տարածքով անցնող հատվածում տեղի է ունեցել արտահոսք։ Տեղեկության հաստատումից արդեն անցել է մեկ օր։ «Դրուժբա» նավթամուղի լեհական հատվածի օպերատորը PERN ընկերությունը դիտարկում է տեղի ունեցածի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ դիվերսիայի և տեխնիկական խնդիրների հավանականությունը։
Արտահոսքը տեղի է ունեցել Լեհաստանի արևմուտքում գտնվող Մեծ Լեհական վոյվոդության Պնևի քաղաքի մոտ (Պոզնանի մոտ): Տարածաշրջանային պետական հրշեջ ծառայության մամուլի ծառայությունից հաստատել են արտահոսքի տվյալները։ Գերատեսչությունում նշել են, որ խողովակաշարը բավական արագ փակվել է։
Փրկարարները հայտնում են, որ հրդեհի կամ պայթյունի վտանգ չկա. աշխատանքներ են տարվում Ղազախստանից Գերմանիա նավթի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ, պարզվում են դեպքի հանգամանքները։