Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն մեղադրել է ԱՄՆ-ին Պանամայի ջրանցքի վերաբերյալ «միանգամայն կեղծիք» տարածելու մեջ, քանի որ երկու երկրների միջև լարվածությունը սրվում է Դոնալդ Թրամփի այն պնդումների պատճառով, որ ԱՄՆ-ը պետք է «հետ վերցնի» ջրային ճանապարհը, այս մասին տեղեկացնում է The Indian Express-ը։
«Ես չափազանց զարմացած եմ պետդեպարտամենտի երեկվա հայտարարությունից, քանի որ նրանք կարևոր հայտարարություններ են անում՝ հիմնվելով սուտ տեղեկատվության վրա, և սա անընդունելի է»,- հայտարարել է Մուլինոն։
Ավելի ուշ նա ասել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ։



