Դա Վրաստանի ներքին գործն է. Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Վրաստանում զարգացող գործընթացները։

«Դա Վրաստանի ներքին գործն է», - ասել է ռուս քաղաքական գործիչը։

Գալուզինը նաև նշել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Բալթյան երկրների ծրագրերին:

«Մոսկվան ընդհանրապես բացասաբար է վերաբերվում ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։ Այն գործողությունները, որոնք ձեռնարկում են Մերձբալթյան կառավարությունները, խոսում են այն մասին, որ Արևմուտքում գոյություն ունի բացարձակապես անթույլատրելի մթնոլորտ, անհանդուրժողականություն ցանկացած այլակարծության նկատմամբ, անհանդուրժողականություն ավանդական արժեքների պաշտպանության նկատմամբ, անհանդուրժողականություն ինքնիշխան պետությունների անկախ, պրագմատիկ քաղաքականություն վարելու ձգտման նկատմամբ։ Մերձբալթյան ռեժիմների գործողությունները հաստատում են Արևմուտքի քաղաքականության նման օդիոզ բնույթը»,- ասել է Գալուզինը։