Դա պետական համակարգի կազմաքանդում է. Ղազինյան

Չեմ պատկերացնում աբսուրդի աստիճանը։ Դատավճռի նմանվող հաղորդագրությունները նորմալ չէ, իրավական, պետական համակարգի կազմաքանդում է դա կոչվում։ Ամենակարևորը, որ տվյալներ են տալիս, որոնք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը։

«Կլինի ԿԸՀ, համոզված եմ՝ նաև կալանքի միջնորդություն կլինի ՝ ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ ամեն ինչի պատրաստ է։
Անդրադառնալով խուզարկությանը՝ Ղազինյանը նշեց, որ դրա համար ևս անհրաժեշտ էր ԿԸՀ համաձայնություն։ Նա հայտնեց, որ փնտրում էին կրիչներ, գումար, ցուցակներ, ոչինչ չեն գտել։ Ղազինյանը պատահական չհամարեց, որ ձայնագրությամբ իր խոսքը չի հրապարակվում, այլապես կփլվի ողջ քրեական գործը։ Նա ընդգծեց, որ այս ընթացքում երբևէ ընտրակաշառք իրենց ուժի հետ կապված չի եղել։