«Սա գումար է այն երկրից, որի հետ մենք պատերազմի մեջ չենք… Դա նույնն է, ինչ մտնել դեսպանատուն, հանել ամբողջ կահույքը և վաճառել այն», - հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը երկրի խորհրդարանում «Բելգա» գործակալության լրագրողներին։
Դե Վեվերը հայտարարել է, որ Բելգիան կարող է դատական հայց ներկայացնել Եվրոպական հանձնաժողովի դեմ, եթե ռուսական ակտիվների վերաբերյալ որոշում կայացվի, որը հստակորեն կխախտի օրենքը և լուրջ ռիսկեր կստեղծի երկրի համար: Վարչապետի խոսքով՝ բելգիական «Euroclear» դեպոզիտարիան, որը պահում է սառեցված ակտիվների մեծ մասը, քննարկում է Եվրոպական դատարանում դատական հայց ներկայացնելու հնարավորությունը:
Բրյուսելն ակնկալում է որոշում կայացնել սառեցված 210 միլիարդ եվրոյի օգտագործման վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ից 19-ը: Բելգիան, այդ թվում՝ երկրի դեպոզիտար «Euroclear»-ը, դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը:
«Euroclear»-ի ֆինանսական ռիսկերի գծով գլխավոր տնօրեն Գիլյոմ Էլին հայտարարել է, որ եթե միջոցները բռնագրավվեն, դեպոզիտարիան ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանում հաճախորդների ակտիվներից 16 միլիարդ եվրո։ Նա նաև նշել է, որ Բելգիային ԵՄ-ի կողմից առաջարկվող երաշխիքները չեն վերացնում երկրի համար բոլոր ռիսկերը։



