Դա այն երկրի հատուկ ծառայություններն են, որը...

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը գրել է.

«Հաջորդ շաբաթ մենք հատուկ խումբ կուղարկենք Հայաստան , որը կզբաղվի սահմանային անվտանգության հարցերով ։

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքեն.

... թարգմանություն դիվանագիտական լեզվից նորմալ լեզվով։

Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես "կաշխատեն" ԱՄՆ հատուկ ծառայությունները ։

Պահը եկել է , որ միքիչ զոռ տանք մեր ուղեղին և ֆիքս ենք հետևյալ իրողությունը` դա այն երկրի հատուկ ծառայություններն են, որը պատրաստվում են հարձակվել Իրանի վրա:

Հիմա եկեք բոլորս միասին մտածենք, թե ինչպես կարձագանքեն իրանցիները այն հանգամանքին, որ անմիջապես իրենց սահմանի կարևորագույն հատվածին հայտվելու են ամերիկյան ռազմական գործակալները:

Հն°

...

Ես չեմ հասկանում, ինչու ՀՀ իշխանությունները իրենց շինծու ԵՄ հանրաքվեով և ԱՄՆ ի հետ իբր "ռազմավարական հուշագիր" ստորագրելով որոշել են հենց այսպիսի խուճուճ ձևաչափով տանել Հայաստանը ինքնասպանության»։