«CPS» ընկերությունը հերքում է տեղեկությունը, թե իրենք են էկոնոմիկայի նախարարի երեկ հայտարարած այն ընկերությունը, որը եվրոպականի անվան տակ Ադրբեջանից ներկրված բենզին է վաճառում։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ս․թ․ մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. բացառիկ» վերտառությամբ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է։
Հայտնում ենք, որ «CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից։
Ընկերությունը ներմուծում է բացառապես եվրոպական արտադրության վառելիք՝ համապատասխան փաստաթղթերով, ապահովելով վաճառքը մեր լցակայաններում և գործընկերներին, լիարժեք կրելով պատասխանատվություն որակի համար։
«CPS» ընկերությունը շարունակելու է գործել թափանցիկության, վստահության և բարձր որակի ապահովման սկզբունքներով՝ վայելելով իր գործընկերների և հաճախորդների վստահությունը»։



