CNN. Սաուդյան Արաբիան հանդես կգա որպես միջնոր...

Սաուդյան Արաբիան ոչ միայն հարթակ է տրամադրելու ռուս և ամերիկացի պաշտոնյաներին առաջիկա բանակցությունների համար, այլև մտադիր է հանդես գալ որպես միջնորդ։ Այս մասին կիրակի հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին, Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի թագավորության ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Միացյալ Նահանգները կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Ուկրաինացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, CNN-ին ասել է, որ Կիևը ներկայացված չի լինի այս բանակցություններում:

Հեռարձակողը նշում է, որ Սաուդյան Արաբիան կարեւոր դեր ունի Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մեջ։