
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հերքել է ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների պնդումները՝ ասելով, որ չկան ապացույցներ, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել։ Այս մասին գրում է presstv.ir-ը:
«Մենք հաղորդել ենք, որ չունենք որևէ ապացույց (Իրանի) կողմից միջուկային զենքի ստեղծմանը անցնելու համակարգված ջանքերի վերաբերյալ», - մեջբերել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։
Նա կրկնել է, որ գործակալության եզրակացությունները համընկնում են հարցի վերաբերյալ այլ անկախ աղբյուրների եզրակացությունների հետ։