
Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ պաշտոնական-դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ակտիվ և գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ անշուշտ, իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ վաղուց ժամանակն է, որ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա։
«Իհարկե, այդ երկխոսությունը տևական ժամանակ շատ դրական հունով զարգացել է, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է»,- հավելեց Միրզոյանը։
«Բայց կան նաև գետնի վրած տեղի ունեցած որոշ իրադարձություններ, օրինակ փետրվարից ՀՀ-Թուրքիա պետական սահմանի Մարգարա անցակետը հիմնանորոգվել է և պատրաստ է գործելուն, այս անցակետն ամբողջությամբ վերահսկվում է ՀՀ սահմանային զորքերի կողմից,-ավելացրեց Միրզոյանը: