«Չստիկով ճանճ սաստկացնելու կամ ձվածեղի փառատոն են անում, բայց հայկական բանակի ստեղծման օրը միայն նախագահականում պարգևներ են տալիս»,- «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթների քննարկման ժամանակ դժգոհեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մեր բանակի նկատմամբ ամեն անզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է։ Վերջինը` ամենաաղաղակողը Սասուն Միքայելյանի ասածն էր, որը մեր բանակը թույլ համարեց։ Սրանից հետո ԶՈւ-ի համալրման ծրագիր հնարավո՞ր է, թե՞ ոչ», – հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։