Ճնշումներ են գործադրում ընդդիմադիր թեկնածունն...

«Փաստ է, որ որքան գնում է, իշխանության բռնապետությունը Հայաստանում խորանում է։ Հասարակության մի մասի մոտ ամրապնդվում է այն տեսակետը, որ իշխանությունը գնալով ավելի սանձարձակ ու լկտի կերպով է չարաշահում իր լիազորությունները։ Դա փաստ է, ես ինքս էլ փաստում եմ։

Ես շատ անկեղծ եմ ուզում պատասխանել հարցին։ Ընդդիմությունը կանգնած է հետևյալ երկընտրանքի առջև՝ օգտագործե՞լ պայքարը շարունակելու, դիրքեր ունենալու և դրանք ամրապնդելու գործիքները, որպեսզի կարողանա ինչ-որ պահի փոփոխություն բերել, թե՞ ասել՝ ամեն ինչ կամ ոչինչ։

Եթե վաղը մենք իշխանություն չենք փոխում, ուրեմն ամեն ինչ անիմա՞ստ է։ Անիմաստ է մանդատը, անիմաստ է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրվելը, փորձել տեղերում թիմեր ունենալ, պահել, հակակշռել և այլն։ Մենք «ամեն ինչ կամ ոչինչ» տրամաբանության մեջ չենք։ Մենք հասկանում ենք, որ սա բարդագույն խնդիր է, միաքայլ լուծումներ չկան, և այդ ճանապարհին պետք է եղած դիրքերը հնարավորինս պահել, հնարավորության դեպքում՝ ամրապնդել, հնարավորության դեպքում՝ առաջ գնալ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։