Չխանգարեին, վաղուց Ստեփանակերտն էլ էր հանձնել...

Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

«Հետաքրքիր է, կատարվողի ի՞նչն է անակնկալ:

Նոյեմբերի 10-ից զգուշացվում է, որ այս ազգակործան պատուհաս իշխանությանը պետք է ամեն գնով կանգնացնել/վերջ տալ: Ոչ միայն դա տեղի չի ունենում, այլ մի բան էլ մարգինալացվում, քննադատվում են ընդդիմադիր գործիչները...

Իսկ կապիտուլյանտներն այս հարցում ազնիվ են. ինչ ասել են, անում են՝ շատ հետևողական:

Ոչ մի նորություն չկա:

Հազար ափսոս տղեքին:

Երկրի «դարպասները» ներսից են բացված թշնամու առջև, ինչքան ուզում ես պայքարի,անօգուտ է, քանի թիկունքը մաքրված չէ:

Հ․Գ. Չխանգարեին, վաղուց Ստեփանակերտն էլ էր հանձնել»: