Նայելով վերջին օրերի, ամիսների ու նույնիսկ տարիների հիմնական իրադարձություններին` մի անգամ ևս արձանագրենք ցավոտ ճշմարտությունը. շատերը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում չեն հասկանում (կամ ընդունում), որ այս տարածքում իրական խաղաղություն կար գլխավորապես հայկական բանակի շնորհիվ, որը կանգնած էր Օմարից մինչև Արաքս: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Չկա հայոց բանակը, չկա ոչ մի կայունություն: Իրանում այս օրերին տեղի ունեցողը բացառություն չէ»,- գրել է նա:



