Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն...

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղության համար։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է։ Պիտի տեր կանգնենք այս խաղաղությանը»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր նա Աբու Դաբիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վարչապետը կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։