Ճիշտ ու համակարգված աշխատանքը միայն կարող է մ...
ԲՀԿ ՈՒԽ նախագահ Լիաննա Մանուկյանը գրում է․
Այսօր բոլորը կշնորհավորեն ու պաթոսախեղդ գրառումներով կհիշեն Բանակը, բայց շա՜տ քչերը կունենան դրա՝ բարոյական իրավունքը։
Եթե ինքներս մեզ հարց տանք, թե յուրաքանչյուրս ի՞նչ ենք արել Բանակի համար ու ի՞նչ ենք պարտավոր անել՝ ամեն բան այլ կլինի։
Այսօր առավել քան երբեւէ մենք կարիք ունենք համախմբվելու, հզորանալու ու միաբանվելու։
Ճիշտ ու համակարգված աշխատանքը միայն կարող է մեզ հասցնել սպասված դրական արդյունքի՝ պահպանել ունեցածը եւ հետ բերել կորցրածը…
Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել Հայոց Բանակի կազմավորման հարցում, փառք ու պատիվ նրանց, ովքեր կյանքի գնով են պայքարել հանուն մեր երկրի ու Աստված պահապան բոլոր նրանց, ովքեր հիմա հսկում են մեր սահմանները՝ թշնամուց ընդհամենը մի քանի մետր հեռավորության վրա։