Պեկինը մտադիր է վճռականորեն պաշտպանել միջազգային համակարգը, որի կենտրոնում է ՄԱԿ-ը՝ անկախ արտաքին քաղաքականության միջավայրի փոփոխություններից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ իր ստեղծած «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ին։ Այս մասին հաղորդել է ТАСС-ը:
«Չինաստանը միշտ կիրառում է իրական բազմակողմանիություն։ Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում միջազգային իրավիճակը, Չինաստանը վճռականորեն կպաշտպանի ՄԱԿ-ի համակարգը, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը», - ընդգծել է Ցզյակունը։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Չինաստանը ամերիկյան կողմից հրավեր է ստացել կազմակերպությանը մասնակցելու համար։



