Չինաստանը սպառնում է հետևանքներով, եթե ԵՄ-ն պ...

Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի միջև վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ կիրառի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։

Ավելի վաղ Financial Times թերթը հայտնել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ, որոնք իբր աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին։

Թերթի ձեռքի տակ եղած ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի նախագծի համաձայն, խոսքը գնում է չինական յոթ ընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք իբր մեղադրվում են Ռուսաստանի Դաշնություն սարքավորումներ մատակարարելու մեջ։ Դրանցից են, մասնավորապես, կոչվում են 3HC Semiconductors, King-Pai Technology, ինչպես նաեւ Հոնկոնգի Sinno Electronics, Sigma Technology։