Չինաստանը նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցության...

Պեկինը և Վաշինգտոնը կարող են ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը՝ չնայած մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններին: Այդ մասին հաղորդել է Global Times-ը՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակին։

«Չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին և հակասություններին՝ ընդհանուր շահերն ու համագործակցության ներուժը չափազանց ընդգրկուն են, և երկու կողմերն էլ կարող են ակտիվացնել երկխոսությունն ու խորհրդակցությունները՝ հիմնվելով դրա վրա», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը:

Նա ընդգծել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ առևտրային հարաբերություններ են հաստատվել։

Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ մաքսատուրքերը լուրջ գործիքակազմ են Չինաստանի վրա ազդելու համար, սակայն ինքը կնախընտրեր չօգտագործել դա։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր չինական բոլոր ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել արդեն փետրվարի 1-ից՝ ԱՄՆ ֆենտանիլի մատակարարումների պատճառով, իսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա ասել էր մաքսատուրքերը մինչև 60% բարձրացնելու պատրաստակամության մասին, ինչը կհանգեցներ երկու երկրների միջև առևտրի կտրուկ կրճատման: