Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհուրդը 2025 թվականի փետրվարի 10-ից մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան էներգետիկ ռեսուրսների ներմուծման վրա։
Պետխորհրդի որոշմամբ նավթի վրա կգործի 10 տոկոս մաքսատուրք, ածուխի և հեղուկացված բնական գազի վրա՝ 15 տոկոս։
Բացի այդ, 10% մաքսատուրք կսահմանվի ամերիկյան բազմակոմպակտ մեքենաների, պիկապ մեքենաների և գյուղտեխնիկայի համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին գործադիր հրաման էր ստորագրել։ Ամերիկացի առաջնորդը 1 ամսով հետաձգել է Կանադայի և Մեքսիկայի դեմ ուղղված միջոցառումները։