Չինաստանը լայնածավալ ռազմական վարժանքներ է սկսել Թայվանի շուրջ՝ խիստ նախազգուշացում տալով անկախության ցանկացած փորձի դեմ, հաղորդել է Anadolu-ն։
Ժողովրդա-ազատագրական բանակի (ԺԱԲ) Արևելյան թատերական հրամանատարության խոսնակ, գնդապետ Շի Յին հայտնել է, որ «Արդարադատության առաքելություն 2025» անվանումը կրող զորավարժություններն անցկացվում են Թայվանի նեղուցի հյուսիսային, հարավարևմտյան, հարավարևելյան և արևելյան մասերում։
Գնդապետ Շիի խոսքով՝ զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, նավատորմի և ենթակա հրամանատարությունների հրթիռային ուժերի ստորաբաժանումները։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է պարեկության վրա՝ օդում և ծովում մարտական պատրաստվածությունն ապահովելու, համատեղ համակողմանի գերազանցության հասնելու, կարևոր նավահանգիստների և տարածքների շրջափակման, ինչպես նաև կղզիների շղթայից դուրս հնարավոր միջամտության համապարփակ կանխարգելման վրա։



