Չինաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցի վերաբերյալ և կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել որպես պատրվակ օգտագործել այսպես կոչված «չինական սպառնալիքը»՝ սեփական շահերը հետապնդելու նպատալով։ Ինչպես հաղորդում է Xinhua-ն, այս մասին հունվարի 19-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ջյակունը։
Դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված միջազգային իրավունքը գործող միջազգային կարգի հիմքն է և պետք է խստորեն պահպանվի։
Xinhua-ն նշում է, որ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությանը համաձայն որի 2026 թվականի փետրվարի 1-ից Գրենլանդիայի հարցով պայմանավորված 10 տոկոս մաքսատուրք կսահմանի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Ըստ Թրամփի՝ հունիսի 1-ից սկսած մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25 տոկոսի, եթե Միացյալ Նահանգների կողմից կղզու գնման վերաբերյալ համաձայնագիր չկնքվի։



