Չինաստանը հաջողությամբ արձակել է 18 բևեռային...

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հաջողությամբ ուղեծիր է արձակել 18 Qianfan (կամ G60) բևեռային ուղեծրային կապի արբանյակներ: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

CZ-8 (Չանչժեն-8) հրթիռի արձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը՝ Պեկինի ժամանակով 00:38-ին, Վենչանգ տիեզերակայանի (Չինաստանի հարավային Հայնան նահանգ) կոմերցիոն տեղամասից։ Սա Changzheng սերիայի կրիչների 563-րդ մեկնարկն է:

Հեռուստատեսության տվյալներով՝ առաքելության անխափան ընթացքն ապահովել է Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը, որը վերահսկում է նաև Չինաստանում առևտրային նախագծերը։ Այս անգամ արձակվել է G60 տիեզերանավերի հինգերորդ խումբը։ Այս արբանյակները կառուցված և շահագործվում են Shanghai Spacecom Satellite Technology-ի կողմից:

Նոր սերնդի հեղուկ վառելիքի CZ-8 հրթիռը մշակվել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի կողմից: Այն ունի 50 մ երկարություն և ունակ է մինչև 7,6 տոննա ծանրաբեռնվածություն տեղափոխել Երկրի ցածր ուղեծիր։