Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. կարծում է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի և նրա շահերի, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
«Չինացիները երբեք չեն գնա ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանի շահերին հակառակ։ Ես լավ եմ ճանաչում Չինաստանի ղեկավարությանը և Սի Ծինփինին ավելի քան 20 տարի։ Նա հանգիստ մարդ է, խելացի։ Դե, չինացիներն էլ շատ զգուշավոր մարդիկ են»,- հայտարարել է նա Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ։



