Չինաստանը չի եղել և չի լինի մարտահրավերների ա...

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի խնդիրների աղբյուր ԵՄ-ի համար. ՉԺՀ-ի իշխանությունները եվրոպական կողմի հետ փոխգործակցելիս հույս ունեն, որ նրա դիրքորոշումը կլինի ռացիոնալ և պրագմատիկ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Եվրոպայի հանդեպ ծառանում են տարբեր մարտահրավերներ, բայց ոչ անցյալում, ոչ ներկայում, ոչ էլ ապագայում դրանք չեն բխում Չինաստանից», - նշել է Վան Ին Բրյուսելում Չինաստան-Եվրոպա ռազմավարական երկխոսության 13-րդ փուլի ժամանակ։ 

Նա հայտարարել է, որ Չինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ բնույթի խնդիրները:

«Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, հետևենք միջազգային կանոններին և պահպանենք միջազգային կարգը, նպաստենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրները, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը», - նշել է Չինաստանի ԱԳ նախարարը, որը հուլիսի 2-ին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Վան Ին ընդգծել է նաև, որ Չինաստանը պատրաստ է զարգացնել գործընկերային հարաբերությունները ԵՄ հետ, ինչպես նաև խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը։