ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում վերահրապարակել է մի գրառում, որում նշել է, որ ԱՄՆ-ի իրական թշնամիներն են ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե Ռուսաստանն ու Չինաստանը։ Գրում է Րիա նովոստին։
«Այսպիսով, երբ ենք գիտակցելու, որ թշնամին ներսում է։ Չինաստանն ու Ռուսաստանը՝ սարսափելի են, բայց իրական սպառնալիքը,- դա ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն են», — ասվում է Թրամփի վերահրապարակած հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Թրամփը շարունակում է ընդգծել Վաշինգտոնի կողմից Գրենլանդիան վերահսկելու անհրաժեշտությունը՝ նշելով Ռուսաստանի և Չինաստանի կողմից Միացյալ Նահանգների և «ազատ աշխարհի» համար ներկայացվող պոտենցիալ սպառնալիքը։



